Իրանի Ս. Թադեի հայկական վանքի եռօրյա ուխտագնացությանը ավելի քան 3000 ուխտավորներ են մասնակցել
«Ս. Թադեի վանքի եռօրյա ուխտագնացությանը ավելի քան 3000 ուխտավորներ են մասնակցել»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Ալիք» օրաթերթը:
Տեղեկատվության համաձայն՝ արդեն 59 տարի անընդմեջ ամեն տարի հուլիսին հազարավոր հայեր ուխտագնացություն են կատարում Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում գտնվող Ս.Թադեոսի վանք:
«Ալիք»-ի հաղորդմամբ՝ այսօր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանի առաջնորդությամբ Ս.Թադեի վանքում պատարագ է մատուցվել, որին ներկա են եղել Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի ներկայացուցիչներ:
Ս. Թադեոս վանական համալիրը գտնվում է Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ Չալդրանի դաշտավայրի հյուսիս-արևելքում: Վանքի ներկա շենքը բաղկացած է երկու՝ նոր և հին մասերից։ Սև քարերով կառուցված մասը կառուցվել է 1329 թ-ին, իսկ նորը՝ 1820 թ. Աբբաս Միրզայի օրոք՝ ամբողջովին կառուցված սպիտակ քարից։
Թադեի վանքը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Առաջիկայում նախատեսվում է Էսֆահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ևս գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում