ԼՂՀ-ին սահմանակից ադրբեջանական շրջանում զինծառայությունից խուսափելու զանգվածային դեպքեր են նկատվում
Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինակոչի պետական ծառայության Աղդամի շրջանային բաժանմունքի պետ Նամիգ Օսմանովը զբաղված է զինգրքույկների վաճառքով. գրում է Bolgexeber.com-ը:
Մոբիլիզացիայի ծառայության կողմից բանակի համար պիտանի երիտասարդներին ծառայությունից ազատելը սովորական երևույթ է դարձել: Այստեղ լայն տարածում է ստացել առողջ երիտասարդներին զինծառայությունից ազատելով՝ նրանց փոխարեն վատառողջ երիտասարդներին բանակ զորակոչելու նախադեպերը: Շրջանում լայն տարածում ունեն նաև կաշառքի դիմաց երիտասարդներին բանակից տարկետում տրամադրելու դեպքերը: Երիտասարդներին տարկետումների միջոցով զինծառայությունից ազատելու դեպքերը խիստ անհանգստություն է առաջացրել տեղի բնակչության մոտ: