Հունիսին վերաֆինանսավորվել է 100 հիփոթեքային վարկ
2013 թվականի հունիս ամսվա ընթացքում «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) կողմից վերաֆինանսավորվել է 100 հիփոթեքային վարկ` 905 միլիոն դրամ ծավալով: Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ընկերությունից, այս տարվա հունիսի 30-ի դրությամբ ԱՀԸ կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմում է 3666 վարկ` 28,5 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
Նշենք, որ ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է, ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 միլիարդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում