Համբույրի միջազգային օրն է
Մարդիկ սովորաբար համբուրվում են՝ արտահայտելով իրենց սերը, կարոտը: Շատ մարդիկ այսօր համբուրվում են՝ «մոդա է»:
Այսօր Համբույրի միջազգային օրն է: Տոնի հեղինակները բրիտանացիներն են: 19-րդ դարի վերջերին նրանք որոշել էին, որ համբույրը մարդկության ձեռքբերումն է, սիրո արտահայտություն, հետևաբար` այն արժանի է, որ ունենա հատուկ տոն: Oրը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Շատ քաղաքներում այս օրը համբույրի տարբեր մրցույթներ են անցկացվում, որոնց մասնակիցները նվերներ շահելու հնարավորություն ունեն:
Աշխարհի ամենահամբույրառատ մարդը ամերիկացի Վոլֆրամն է: Նա 1990 թվականին 8 ժամում 8001 մարդու է համբուրել: Այսպիսով, նա 3,6 վայրկյանը մեկ նոր մարդու է համբուրել: Առաջին համբույրը էկրանին 1896 թվականի մի 30 վայրկյանանոց հոլովակում է եղել: Ամենահամբույրաշատ ֆիլմը 1926 թվականին նկարահանված «Դոն Ժուանն» է` 191 համբույր: Իսկ կինոյի պատմության մեջ ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան 1940 թվականին նկարահանված «Դու այժմ բանակում ես» ֆիլմում է:
Ինչպես պնդում են գիտնականները` համբույրը ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար: