Աուրելիա Գրիգորիուն հրաժարվել է Երևանից մեկնել մոլդովական պատվիրակության հետ
ՀՀ Ազգային ժողովում սկանդալային հայտարարութամբ աչքի ընկած Մոլդովան ներկայացնող փաստաբան Աուրելիա Գրիգորիուն երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի ավարտից հետո հրաժարվել է լքել Երևանը մոլդովական պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են «Ani Plaza» հյուրանոցի աշխատակիցները, որտեղ էլ մնում էր Աուրելիա Գրիգորիուն:
Տեղեկատվության համաձայն, այսօր Երևանի ժամանակով 12:06-ին Գրիգորիուն հանձնել է իր սենյակը և Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդեքս Պրունարիու և մեր երկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ուղեկցությամբ բարձր տրամադրությամբ լքել է հյուրանոցն ու մեկնել անհայտ ուղղությամբ: Այս ամենը ֆիքսվել է հյուրանոցի տեսախցիկներով:
Հիշեցնենք հուլիսի 4-ին Ազգային Ժողովում միջազգային խորհրդաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ Մոլդովան ներկայացնող փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն ի պաշտպանություն Արդբեջանի ելույթ է ունեցել, որում Հայաստանը որակել է իբրև «ագրեսոր», որն էլ անմիջապես արձագանք է ստացել ՀՀ ԱԺ փոխխոսնակի և ՍԴ նախագահի կողմից:
Նախորդող նորություններ՝ Հայաստանի օմբուդսմենը պատրաստվում է բողոքի նոտա հղել միջազգային կառույցներին
Մոլդովացի օմբուդսմենին ծանր օրեր են սպասվում. խորհրդարանում քննության առարկա կդարձնեն նրա հայտարարությունը
Հ.Նաղդալյան. Դա բացարձակ պատվեր էր, այն էլ վճարովի և այդ մասին վկայում է այն փաստը, որ տիկինը նախապես ձայնագրիչը միացրել էր
Մոլդովացի փաստաբանը Հայաստանի խորհրդարանում Հայաստանն անվանել է «ագրեսոր». Նրան լռեցրել են ԱԺ փոխխոսնակն ու ՍԴ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան