Հովիկ Աբրահամյանին հաջողվել է կարգավորել հարաբերությունները նախագահի հետ
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը բավականին դրական է արտահայտվել Սյունիքի մարզպետի թեկնածու Վահե Հակոբյանի մասին, ասել է՝ գիտի, որ նա լավ է աշխատելու: Հաջորդ հարցը վերաբերել է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Ըստ ԳՄ ծերերի` Սերժ Սարգսյանը հիմնականում կրկնել է այն մտքերը, որոնք ասել էր նախագահականի քննարկման ժամանակ, սակայն համեմատաբար մեղմ տոնով: Ինչ վերաբերում է ՎՊ հաշվետվության ժամանակ ԱԺ-ում ՀՀԿ պահվածքին, Սերժ Սարգսյանը որևէ մեկի անունը չի առանձնացրել, խոսել է ընդհանուր:
Ներկաների աչքից չի վրիպել, որ, չնայած նախագահականից արգելել էին Հովիկ Աբրահամյանին մեկնել Ուկրաինա, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի և նրա հարաբերություններն առաջվա պես նորմալ են. նրանք, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, մինչ նիստը հանդիպել, իրավիճակը քննարկել են, և «Հովիկ Աբրահամյանին հաջողվել է «դզվել» նախագահի հետ»: