Պաշտոնական. Կրկիչը վարձավճարով տեղափոխվեց «Այաքս»
«Բարսելոնի» հարձակվող Բոյան Կրկիչը այսուհետ կպաշտպանի Ամստերդամի «Այաքսի» մարզական պատիվը: Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Միլանում», սակայն իտալական ակումբը վերջնարդյունքում որոշեց չգնել նրա տրանսֆերը:
Այսպիսով` Բոյանն ստիպված էր վերադառնալ «Բարսելոն», սակայն երկար չմնաց Կատալոնիայի գլխավոր քաղաքում:
Ըստ «Բարսելոնի» պաշտոնական կայքի` Կրկիչը հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Այաքսում»: Հաղորդվում է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ամստերդամցիներն այն երկարաձգելու հնարավորություն կունենան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները