Ադրբեջանցի հայտնի արվեստագետ Ռ. Իբրահիմբեկովը հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից
Ադրբեջանցի հայտնի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից: Նա նման քայլի է գնացել Ադրբեջանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար, այս մասին գրում է «Նյուզռու.քոմ» կայքը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին: Վերջիններս էլ հղում են անում Իբրահիմբեկովի «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցին:
Ընտրություններն Ադրբեջանում նախանշված են այս տարվա հոկտեմբերին: Իբրահիմբեկովն առաջադրվել է որպես ընդդիմության միասնական թեկնածու Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից, որը նա ղեկավարում է: Ռեժիսորից բացի, երկրի նախագահի պաշտոնին հավակնում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որն առաջադրվել է երրորդ ժամկետի համար: