Ամերիկացի դատավորները Հայաստանում են
Հուլիսի 6-20-ը Հայաստանում կլինեն Վաշինգտոնի արևմտյան օկրուգի դաշնային դատավորներ Ռոբերտ Լասնիկը ու Ռիկարդո Մարտինեզը և նույն օկրուգի Մինչդատական ծառայությունների պատասխանատու Քոննի Սմիթը`մասնակցելու դատավորների, դատախազների և փաստաբանների համար կազմակերպված ուսուցմանը, որի ընթացքում կդիտարկվեն նախնական կալանքին/արձակմանը, վեճերի այլընտրանքային լուծումներին և դատական եզրակացությունների գրավոր շարադրանքի առանձնահատկություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Ուսուցումը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ Հայաստանում հաշվետվողականության ու իրավունքի գերակայության զարգացմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելու հանձնառության շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են