«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում այսօր առաջին անգամ կցուցադրվեն «Ոսկե Ծիրան»-ային ֆիլմեր
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում այսօր առաջին անգամ «Ոսկե Ծիրան» հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի երկու ֆիլմ:
Ինչպես տեղեկանում ենք կինոփառատոնի պաշտոնական կայքից, այսօր Ամառային դահլիճում կցուցադրվեն «Կողքիդ կլինեմ» ժամը` 23:00-ին (ռեժ. Պավել Ռումինով) և «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմերը` ժամը 21:00-ին (ռեժ. Բորիս Խլեբնիկով):
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում կառավարությունն ընդունել էր «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ Սակայն բուռն քննարկումների ու հասարակական բողոքի մեծ ալիքի շնորհիվ ծրագիրը սառեցվեց:
Կարդացեք նաև`
Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
«Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա