Հենրիխ Մխիթարյանը քառամյա պայմանագիր է ստորագրել «Բորուսիայի» հետ
Գերմանական «Bild»-ը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քառամյա պայմանագիր է ստորագրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ` մինչև 2017 թ. հունիսի 30-ը ժամկետով: Ակումբն արդեն հայտարարել է, որ համաձայնության է եկել «Շախտյորի» հետ Մխիթարյանի տեղափոխության հարցում: Հայ ֆուտբոլիստն այսօր մեկնեց Գերմանիա, բուժզննման ենթարկվեց Դորտմունդում, իսկ այնուհետև պայմանագիր ստորագրեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակցի հետ:
Գործարքի տրանսֆերային մանրամասները չեն հրապարակվում, սակայն աղբյուրը ենթադրում է, որ նրա համար վճարվել է մոտ 25 մլն եվրո:
Ավելացնենք, որ «Բորուսիայում» Մխիթարյանը կփոխարինի «Բավարիա» տեղափոխված Մարիո Գետցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում