Գյուղացին 1,5 տոննա փչացած ծիրանը թափել է «Նոյան»-ի առաջ. պահանջում է փոխհատուցում
Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի բնակիչ Ռուզիկ Կիրակոսյանը այս պահին 1,5 տոննա ծիրանը թափել է «Նոյան» գործարանի դիմաց ու պահանջում է փոխհատուցել իր կրած վնասը: Տիկին Խաչատրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ 5 օր մնացել է արևի տակ, բերքը փչացել է և հիմա գործարանը չի ընդունում մթերքը: «5 օր մեզ պահեց արևի տակ մեր բերքի հետ միասին: Իմ ապրանքը հենց իրանք փչացրին, չեն ընդունում, ու հիմա թափել եմ գործարանի հենց դեմը», -ասաց գյուղացին:
Նրա խոսքով, կարկուտի հետևանքով այգու ծիրանը փչացել է, որից մնացել է միայն 1,5 տոննա, որը օրեր առաջ բերել է գործարան հանձնելու, սակայն նրա բերքը չեն մթերել: «Էդ էլ իրանք փչացրին, հիմա բոլորը շփել եմ ասֆալտին, եկեք, նկարեք, տեսեք ինչ ա կատարվում: Հերթերն առաջ են գցում, ոչ մի հերթ չի պահվում, իրանց ուզած մեծահարուստների մեծ մեքենաներն են բերում, մթերում, իսկ մենք` թշվառ գյուղացիներս մնացել ենք ստեղ շվարած», -հավելեց տիկին Կիրակոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները