Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը տուգանել է բուժհաստությունների
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հունիսին իրականացրած ստուգումների արդյունքում տուգանել է երկու տասնյակից ավելի ընկերությունների: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեցին տեսչությունից, տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 3,65 մլն դրամ:
Ուսումնասիրությունների արդյունքում տուգանվել է 4 բժշկական հաստատություն: Մասնավորապես, 300 հազարական դրամով տուգանվել են «Արմենիա» և Արտաշատի բժշկական կենտրոնները, 110 հազար դրամով` Երևանի «Էրեբունի», 100 հազար դրամով` Մեծամորի բժշկական կենտրոնները: Տեսչությունից հայտնում են, որ ընկերությունները տուգանվել են այն պատճառով, որ չափման միջոցները ստուգաչափված չեն եղել:
Խոշոր տուգանք` 850 հազար դրամ, կիրառվել է «Էսկուլապ» դեղատան նկատմամբ, որը որոշ ապրանքներ իրացրել է առանց համապատասխանության սերտիֆիկատի և հայերեն մակնշման:
Առանց համապատասխանության սերտիֆիկատի և հայերեն լեզվի թերի մակնշման համար 100 հազ. դրամով տուգանվել է «Եվրոստան ույուտ» ընկերությունը, իսկ Հայրապետյան եղբայրներին պատկանող «Հայաստան» առևտրի կենտրոնը` 70 հազ. դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում