Հայ ուսանողը ճանաչվել է լավագույն մասնակից
Հայաստանի պատվիրակությունը` որպես ասոցացված անդամ, հուլիսի 2-7-ը մասնակցել է Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում անցկացված «Համաշխարհային հմտություններ-2013» մրցույթին, որն անցկացվում է երկամյա պարբերականությամբ: Այս տարի մրցույթին մասնակցել է աշխարհի շուրջ 50 երկրի ավելի քան 2500 մասնակից: Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է երեք մասնագիտությամբ` ոսկերչություն, կար ու ձև, խոհարարություն: Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ոսկերչության բաժնի ուսանող Արամ Ավետիսյանը մրցույթում արժանացել է «Երկրի լավագույն մասնակից» մրցանակին:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հայազգի ոսկերչին 4 օր էր տրամադրվել` Բրազիլիայի ներկայացրած զարդը՝ World skills-ի լոգոն պատրաստելու համար:
«Համաշխարհային հմտություններ» հաջորդ մրցույթը կանցկացվի 2015 թվականին, Բրազիլիայում:
Հայաստանի պատվիրակները Գերմանիա էին մեկնել` անցած տարի կազմակերպված «Համաշխարհային հմտությունները Հայաստանում» ազգային մրցույթի ամփոփումից հետո, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա