Էրդողանը թուրք գրողից պահանջում է 26 հազ. դոլար հատուցում` իրեն «բռնակալ, բիճ, սադրիչ, լկտի» անվանելու համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել թուրք գրող Իհսան Էլիաչըքին «Twitter» սոցիալական ցանցում իրեն վիրավորելու համար:
Էրդողանի փաստաբանների ներկայացրած դատական հայցում նշվում է, որ Էլիաչըքը հունիսի 18-ին «Twitter»-ի իր էջում Գեզի զբոսայգու դեպքերի վերաբերյալ կատարած իր գրառումներում Էրդողանին անվանել է «բռնակալ, բիճ, ագահ, սադրիչ, լկտի, ստախոս»:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկատվության` հայցում նշվում է, որ թուրք գրողը խախտել է Էրդողանի անձնական իրավունքները և նպատակ է ունեցել վերջինիս հասարակության զայրույթի ու թշնամության թիրախը դարձնել:
Վարչապետի փաստաբանները գրողից պահանջում են 50 հազ լիրա (մոտ 26 հազ դոլար) հատուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում