Եվրախումբը 4 միլիարդ եվրո կհատկացնի Հունաստանին
Եվրախմբի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել Հունաստանին մոտակա շաբաթների ընթացքում վարկային միջոցների տրամադրումը՝ ֆինանսական օգնության շրջանակում, որը համաձայնեցվել է միջազգային վարկավորող եռյակի ու Հունաստանի կառավարության միջև: Վարկի չափը 4 միլիարդ եվրո է, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրին:
2,5 միլիարդ եվրո տրամադրելու է ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը, ևս 1,5 միլիարդը՝ Եվրոպայի կենտրոնական բանկը: Օգնության ընդհանուր չափը կկազմի 6,8 միլիարդ եվրո, թեև ավելի վաղ նախատեսվում էր տրամադրել 8,1 միլիարդ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում