«Եվրատեսիլ-2014». Դանիա, մայիսի 6-10
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Դանիայում մայիսի 6-10-ը. մայիսի 6-ին և 8-ին կայանալու են կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 10-ին՝ եզրափակիչը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Դանիական երեք քաղաքներ են պայքարում մրցույթն իրենց քաղաքում անցկացնելու համար՝ Հորսենս, Հերնինգ, Կոպենհագեն: Միայն ամռան վերջին պարզ կդառնա, թե որ քաղաքում կանցկացվի:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013» մրցույթում հաղթել էր Դանիայի ներկայացուցիչը: Մրցույթի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է հաղթող երկրում:
«Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 1956 թվականից: Հայաստանը մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Անդրեն: Նա իր «Without your love» երգով զբաղեցնելով 8-րդ տեղը: 2007թ. հանդես է եկել Հայկոն «Anytime you need» երգով՝ կրկին զբաղեցնելով 8-րդ տեղը: 2008 թ. Սիրուշոն «Քելե-քելե» երգով զբաղեցրել է 4-րդ տեղը, 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան-ջան» երգով գրավել են 10-րդ հորիզոնականը: «Apricot stone» կատարմամբ 2010թ. հանդես է եկել Եվա Ռիվասը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, 2011-ին Էմմին իր «Boom-boom» երգով մասնակցել է միայն կիսաեզրափակիչ փուլին՝ չանցնելով եզրափակիչ: 2012-ին Հայաստանը հրաժարավել է մասնակցել երգի միջազգային մրցույթին: Հիշեցնենք, որ այն անցկացվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այս տարի Հայաստանը ներկայացրեց Դորիանսը՝ զբաղենելով 18-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում