«Ոսկե ծիրան». Մեկնարկում են ԱՊՀ երկրների ու գերմանական կինոյի օրերը
«Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում մեկնարկեց «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը՝ Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ:
Այսօր Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրանում մեկնարկելու է «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը: Ցուցադրությունների ծրագրում ընդգրկված են 16 ֆիլմ (Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի), որից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային և 6-ը` կարճամետրաժ:
«Մոսկվա» կինոթատրանում այսօր մեկնարկելու է նաև «Գերմանական կինոյի օրեր» ծրագիրը՝ ռեժիսոր Մարգարեթեթ ֆոն Թրոթայի «Հաննա Արենդտ» ֆիլմով: Նշենք, որ Մարգարեթե ֆոն Թրոթան նաև վարպետության դաս է անցկացնելու, ինչպես նաև կինոռեժիսորին Երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար տրվելու է «Փարաջանովյան թալեր» մրցանակ:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին ու կշարունակվի մինչև հուլիսի 14-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում