Սյունիքի նախկին մարզպետը պատգամավոր չի դառնա
Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի շրջանն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու: Այդ ընտրատարածքը թափուր կմնա, քանի որ, ինչպես արդեն հայտնի է, այդտեղից պատգամավոր դարձած Հանրապետական կուսակցության անդամ Վահե Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ս.Խաչատրյանի փոխարեն շուտով կնշանակվի Սյունիքի մարզպետ:
«Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Սերժ Սարգսյանն առայժմ մտադիր չէ, Ս. Խաչատրյանին պաշտոն տալ, առավել ևս՝ Սյունիքի թիվ 37 կամ 38 ընտրատարածքներից որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր բերել Ազգային ժողով»,-գրել է թերթը: