50,000-րդ միջազգային զանգը ստացել է Գյումրիի բնակիչ Հարություն Հարությունյանը Իսպանիայից. վերջինս կմեկնի այդ երկիր
Այսօր հայտնի դարձավ, թե որ երկրից է գրանցվել 24-ից 30-ն ընկած շաբաթվա 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը, ինչպես նաև այն բաժանորդի անունը, ով ստացել էր այդ զանգը: Վերջինս Գյումրու բնակիչ Հարություն Հարությունյանն է, ում զանգահարել էր իր ընկերն Իսպանիայից: Քանի որ Հարությունն այս օրերին աշխատանքային այցով ուղեկցում է «Շիրակ» ֆուտբոլային թիմին և երկրում չի գտնվում, առաջիկա ամռան ընթացքում Իսպանիա մեկնելու օդանավի տոմսի հավաստագիրնն այսօր ստացավ Հարությունի ընկերը: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիա ընկերության մամուլի ծառայությունից:
«Ուրախությամբ ենք հանձնում այս տոմսի հավաստագիրը, որը Հարությունին հնարավորություն կտա ամառվա ընթացքում՝ իր ընտրած ժամանակ, մեկնել Իսպանիա: Շնորհավորում ենք ճիշտ պահին զանգը ստանալու առթիվ: Ամառային արձակուրդները դեռ նոր են սկսվում, այնպես որ մեր մյուս բաժանորդներին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը հատկապես Orange համարին, քանի որ դեռ բազմաթիվ բաժանորդներ կստանան նման անակնկալ», ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ընկերությունից հիշեցնում են, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: