Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավո֍ ից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, ովքեր հաղթահարել են հաստատված նվազագույն շեմը՝ բակալավրի կրթական ծրագրի համար` 85% /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 90% /ՄՈԳ/:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա