«ԱրմենՏել»-ը գործարկում է «Զանգառատ» սոցիալական սակագնային փաթեթը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Զանգառատ» նոր մարզային կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Առաջարկը հնարավորություն է տալիս այն բաժանորդներին, ովքեր գտնվում են Երևան քաղաքից դուրս զանգահարել Հայաստանի բոլոր Beeline բջջային կապի համարներին 5 դրամ սակագնով` անկախ զանգի տևողությունից:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Զանգառատ» սակագնային փաթեթի բաժանորդները Հայաստանի բոլոր մարզերից հավաքելով *88* կարող են զանգահարել Վրաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների Beeline բջջային համարներին րոպեն 20 դրամ սակագնով:
«Զանգառատ» սակագնային փաթեթի գործարկումը վկայում է գնագոյացման հարցում մեր ընկերության նոր մոտեցման մասին: Մեր սակագնային քաղաքականության մեջ մենք ներդնում ենք սոցիալական պատասխանատվության բաղադրիչ` առաջարկելով բաժանորդներին ոչ միայն պարզ և հասկանալի պայմաններ, այլ նաև լավագույն գներ: Մարզերի բնակիչների համար ստեղծված նոր Beeline սոցիալական առաջարկի սակագներն աննախադեպ են շուկայում և առաջարկում են մեր բաժանորդներին իրենց մտերիմների հետ շփման համար լիովին նոր պայմաններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Զանգառատ» սակագնային փաթեթի շրջանակում Երևան քաղաքից կատարված ելքային զանգերը դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև Beeline ֆիքսված ցանց հաշվարկվում է րոպեն 29.99 դրամ սակագնով:
Նշենք, որ «Զանգառատ» սակագնային փաթեթի միացման արժեքն է 100 դրամ: Այլ սակագնային փաթեթից անցումը դեպի «Զանգառատ» կարելի է իրականացնել զանգահարելով 067408055 հեռախոսահամարին: Անցման արժեքն է 200 դրամ: «Զանգառատ» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում: