Գազի գնի սուբսիդավորման մասին մի քանի օրից կասենք. Արմեն Մովսիսյան
«Ռուսաստանի հետ բանակցությունները ավարտական փուլում են, մի քանի օրից կասենք»: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներիի հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` անդրադառնալով գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորմանը:
Նախարարը հաստատեց, որ խոսքը մոտ 150 մլն դոլարի մասին է, իսկ թե արդյոք «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասը կտրվի «Գազպրոմին», Ա.Մովսիսյանը մի քանի անգամ կրկնեց. «Բանակցությունները կավարտվեն, վերջնական կասենք»:
Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը զուգահեռ շղթայական թանկացումներին, նախարարը նշեց, որ գազի գնի թանկացումն իրենցից կախված չի։ «Գազի գինը մեզանից կախված չի, ուրիշ երկրի արտադրանք է, որը իրացնում է իր ընդունած կանոններով»,- ընդգծեց Ա.Մովսիսյանը:
Անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-ին, Ա.Մովսիսյանը նշեց, որ այս պահին դեռ նորություն չունեն, սակայն դրանով հետաքրքրվում են թե ամերիկացիները, թե ռուսները: «Ռուսները միշտ էլ հետաքրքրվում են»,- նկատեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները