Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը Երևանում միավորել է 60 ռեժիսորների և պրոդյուսերների
Երևանում EURASIADOC նախագծի շրջանակներում կանցկացվի եվրասիական վավերագրական ֆիլմերի երկրորդ համաժողովը: Այն մեկնարկել էր հուլիսի 7-ին: Համաժողովը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Եվրասիական վավերգրական ֆիլմերի միջազգային իրադարձությունը միավորում է ավելի քան 60 մասնագետների` ռեժիսորների, պրոդյուսերների և տարածողների Եվրասիայից և Եվրոպայից: Եվրոպական Միության EuropeAid ծրագրի, ինչպես նաև Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի աջակցության շնորհիվ 2011թ. ստեղծված Eurasiadoc ծրագիրը նպատակ ունի ստեղծել կապեր եվրոպական և եվրասիական մասնագետների միջև` հեղինակային վավերագրական ֆիլմերի մասնագետների միջազգային ցանց ստեղծելու նպատակով:
Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը կազմակերպվում է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում