Միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները բավականին ցածր են. ֆիզիկայի միջին միավորը 7,74 է, մաթեմատիկայինը` 7,89
Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ամփոփել է հունիսի 24-ից Հայաստանում մեկնարկած միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեցին ԳԹԿ-ից: Նշենք, որ երկրորդ փուլին մասնակցում էին առաջին փուլում քննություններից հարգելի բացակայած դիմորդները, քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները, ինչպես նաև արտասահմանում դպրոցն ավարտած մեր հայրենակիցները:
ԳԹԿ-ից հայտնեցին, որ երկրորդ փուլին մասնակցել է 790 դիմորդ:
Այսպես. ռուսաց լեզու առարկայի քննությանը մասնակցել է 73 դիմորդ: Միջին միավորը 10,23 է, անբավարար ստացել է դիմորդների 25%-ը, 7,5-13 միավոր` 51%-ը (37 դիմորդ), 13-18 միավոր` 21%-ը (15 դիմորդ), 18-20 միավոր` 4%-ը (3 դիմորդ), իսկ առավելագույն 20 միավոր չի գրանցվել:
Մաթեմատիկայի քննությանը մասնակցել է 290 դիմորդ, որից 167-ը կամ 58%-ը ստացել է անբավարար միավոր: Այստեղ միջին միավորը բավականին ցածր է` 7.89: 73 դիմորդ կամ 25%-ը ստացել է 7,5-13 միավոր, 13-18 միավոր` 11%-ը (31 դիմորդ), 18-20 միավոր` 7%-ը (19 դիմորդ), իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 1 դիմորդ:
Ինչ վերաբերում է աշխարհագրություն առարկայի քննությանը, ապա այստեղ միջին միավորը 12,10 է, անբավարար ստացել է 2 դիմորդ, 7,5-13 միավոր` 33%-ը, 13-18 միավոր` 47%-ը, 18-20 միավոր է ստացել 1 դիմորդ: Նշենք, որ աշխարհագրություն քննությանը մասնակցել է 15 դիմորդ:
Կենսաբանության քննությանը մասնակցել է 140 դիմորդ, միջին միավորը 9,79 է, անբավարար ստացել է դիմորդների 43%-ը (62 դիմորդ), 7,5-13 միավոր` 34 %-ը (49 դիմորդ), 13-18 միավոր` 11%-ը (16 դիմորդ), 18-20 միավոր`12%-ը ( 18 դիմորդ), իսկ առավելագույն 20 միավոր` 24 դիմորդ:
Ընդհանուր պատմություն առարկայի քննությանը մասնակցել է ընդամեն 5 դիմորդ, որից 3-ը ստացել են անբավարար միավոր, իսկ մեկ դիմորդ ստացել է 7,5-13 միավոր, մեկ դիմորդ էլ` 18-20 միավոր:
Հայոց պատմություն քննության միջին միավորը 11,87 է: Դիմորդների 36%-ը կամ 23-ը ստացել է անբավարար միավոր, 7,5-13 միավոր` 36%-ը, 13-18 միավոր` 11%-ը, 18-20 միավոր` 26%-ը, իսկ առավելագույն 20 միավոր` 2 դիմորդ: Քննությանը մասնակցել է 88 դիմորդ:
Հայոց լեզու և գրականություն քննությանը մասնակցել է 283 դիմորդ: Այստեղ միջին միավորը 9,98 է, անբավարար ստացել է դիմորդների 36%-ը, 7,5-13 միավոր` 40%-ը, 13-18 միավոր` 14%-ը, 18-20 միավոր` 9%-ը, իսկ առավելագույն 20 միավոր` 1 դիմորդ:
Ֆիզիկայի քննությանը մասնակցել է 112 դիմորդ, որից 68-ը ստացել է անբավարար միավոր: Ֆիզիկայի միջին միավորը 7,74 է, 7,5-13 միավոր` 21%-ը (23 դիմորդ), 13-18 միավոր` 12 %-ը (13 դիմորդ), 18-20 միավոր` 7%-ը (8 դիմորդ), իսկ առավելագույն 20 միավոր` 5 դիմորդ:
Անգլերենի քննության միջին միավորը 12,5 է, անբավարար ստացել է դիմորդների 23%-ը, 7,5-13 միավոր` 28%-ը, 13-18 միավոր` 30%-ը, 18-20 միավոր` 19%-ը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է ընդամենը 3 դիմորդ: Նշենք, որ անգլերենի քննությանը մասնակցել է 209 դիմորդ:
Գերմաներենի քննությանը առավելագույն 20, ինչպես նաև 18-20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել: Քննությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 12 դիմորդ, որից անբավարար ստացել է 3-ը, 7,5-13 միավոր` 5 դիմորդ, 13-18 միավոր` 33%-ը:
Ֆրանսերենի քննությանը մասնակցել է 4 դիմորդ. բոլորն էլ ստացել են 13-18 միավոր: Ւսապաներենի քննությանը մասնակցած 19 դիմորդից 3-ը ստացել 13-18 միավոր, 18-20 միավոր` 16-ը, 3-ը` 20 միավոր:
Ինչ վերաբերում է քիմիայի քննությանը, ապա այստեղ միջին միավորը 8,85 է, անբավարար ստացել է դիմորդների 46%-ը, 7,5-13 միավոր` 34%-ը, 13-18 միավոր` 11%-ը, 18-20 միավոր` 9%-ը, իսկ առավելագույն 20 միավոր` 3 դիմորդ: Քիմիայի քննությանը մասնակցել է 126 դիմորդ:
Նշենք, որ այս տարի միասնական քննությունների առաջին փուլին մասնակցած 14 400 դիմորդների 19%-ը չի հաղթահարել նվազագույն 7,5 միավորի շեմը:
2013-14 թթ-ի ընդունելության քննությունների արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա