Գրիգորի Լեփսը բժշկի ցուցումով հետաձգում է համերգները
Ռուս երգիչ Գրիգորի Լեփսը հետաձգել է օգոստոսին նախատեսված համերգային շրջագայությունը բժշկի ցուցումով. բժիշկները պնդել են սահմանափակել համերգները և նշանակել են ապաքինման շրջան, գրում է «Նյուզռու.քոմ» կայքը՝ հղում անելով երգչի պաշտոնական կայքին:
Անգինայից հետո առաջացած լուրջ բարդությունների պատճառով արդեն չեղյալ էին հայտարարվել հունիսին նախատեսված յոթ համերգ, որոնք տեղափոխվել են դեկտեմբեր: Այժմ հայտնի է դարձել, որ հետաձգվել են նաև օգոստոսյան համերգները:
Բայց հուլիսի 15-ին Սանկ-Պետերբուրգում և հուլիսի 16-ին Մոսկվայում կայանալիք համերգները չեն հետաձգվել: Մոսկովյան համերգը երգչի համար յուրահատուկ է. այդ օրը երգչի ծնունդն է, իսկ երեկոյի ծրագիրը կազմվելու է «երկրպագուների պատվերով»: Բացի այդ, համերգը բարեգործական է և ամբողջ գումարը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում