Գեներալ Մանվելի 57-ամյակին շուրջ 500 մարդ է հրավիրված
Հուլիսի 14-ին լրանում է գեներալ Մանվելի ծննդյան 57-րդ տարին: Ինչպես միշտ, էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում կհավաքվեն բոլոր այն տղաները, ում հետ Մ. Գրիգորյանը «կռվել» է, իմա` մարտական ուղի է անցել: Հրավիրատոմսերն արդեն բաժանվում են: Կմասնակցեն մոտ հինգ հարյուր «տղաներ», ինչպես նաև երկրի էլիտան:
Վերջինիս հրավիրում է անձամբ գեներալը: Ծննդյան տարեդարձը նշելուց հետո, ըստ լավատեղյակների, գեներալը կմեկնի Փարիզ` ստուգման, ապա` հանգստի: Հանգիստն էլ նրա մոտ «տրադիցիոն» է` Օդեսայում, «Ախ, Օդեսա, ժեմչուժինա ու մորյա» տարբերակով. գրել է «Հրապարակ»-ը: