Մոնիտորինգի աշխատակիցները խաբե՞լ են Շաբոյանին
Վերջերս Panorama.am-ն անդրադարձել էր գյուղացիների դժգոհությանը` ցորենի թեփի գնի բարձրացման վերաբերյալ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տրամադրել էին հասցեներ, որտեղից կարելի էր համեմատած էժան գնով ցորենի թեփ ձեռք բերել:
«Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը դիտանցում է իրականացրել ընկերությունների կողմից նշված հասցեներում և պարզել, որ, իսկապես, նրանց կողմից ներկայացված գնային տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»,-հայտնել էին հանձնաժողովից:
Մոտ մեկ ժամ փնտրելուց հետո այդպես էլ Արցախի 61 հասցեում «Մանան Գրեյն» չգտանք: Ընկերության տնօրեն Ռուբեն Նիկողոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն մեկ տարի է` այս տարածքում չեն:
«Մենք այնտեղ օֆիս չունենք: Մենք վարձակալությամբ այդտեղ տարածք ունեինք, բայց արդեն մեկ տարի է, չի աշխատում»,-ասաց Նիկողոսյանն ու մանրամասնեց, որ ընկերությունն այժմ գործունեություն ու մանրամեծածախ վաճառք իրականացնում է Արարատի մարզի Արմաշ գյուղում:
Նա վստահեցրեց, որ իրենք մեկ կգ թեփը վաճառում են 123 դրամ:
Նախորդող հրապարակում`
Ի՞նչ անել խոզերի ու հավերի հետ. Ցորենի թեփն արագ թանկանում է
Որտեղի՞ց գնել էժան ցորենի թեփ. Հանձնաժողովը հասցեներ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները