Թուրքիայի քաղաքացիներից ամեն 5-րդը կաշառք է տալիս
Թուրքական «kanalb» լրատվական կայքը, վկայակոչելով միջազգային անկախ հետազոտողների հրապարակած արդյունքները, հայտնում է, որ Թուրքիայում բնակվողներից ամեն հինգերորդը կաշառք է տալիս:
Ըստ աղբյուրի` սոցհարցմանը մասնակցած Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին մտածում է, որ երկրում ավելացել է անօրինկանությունը: Իսկ երբ փորձել են դասակարգել կոռուպցիայի տարածվածությունը, ըստ հերթականության, առաջին հորիզոնականներում հայտնվել են քաղաքական կուսակցությունները: Այնուհետև` մամուլում, կրթական և առողջապահական հաստատություններում, պետական հիմնարկ-հաստատություններում: Ցուցակում տեղ են գտել նաև դատարանները, առողջապահական հաստատություններ և բանակը:
Հարցման ենթարկվածների 21 տոկոսը նշել է, որ տվել է կաշառք: Սա նշանակում է, որ Թուրքիայում միջին հաշվով ամեն 5-րդ մարդը կաշառք է տալիս` փորձելով լուծել իր մասնավոր խնդիրները:
Նշվում է, որ կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը մշակի կանխարգելիչ մեխանիզմներ, իսկ հասարակությունն էլ խուսափի կաշառք տալուց: