ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը Սնոուդենին աշխարհի քաղաքացու անձնագիր է տվել
«Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն» հասարակական կազմակերպությունը ԿՀՎ նախկին գործակալ, ամերիկյան հետախուզական գաղտնի ծրագրերն հրապարակած Էդուարդ Սնոուդենին աշխարհի քաղաքացու անձնագիր է տրամադրել: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասված է կազմակերպության Թվիթեր սոցցանցի էջում:
«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարությունն Էդուարդ Սնոուդենին աշխարհի քաղաքացու անձնագիր է տրամադրում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, թե կազմակերպությունը, որը գործում է հասարակական հիմունքներով և պարբեևրաբար թողարկում է աշխարհի քաղաքացիների անձնագրեր, հիմնվել է 1953 թ-ի սեպտեմբերին, իսկ կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում: Աշխարհի քաղաքացիների անձնագրեր ներկայումս ընդունում են ընդամենը 4 երկիր՝ Մավրիտանիան, Տանզանիան, Տոգոն և Էկվադորը, ուր, ի դեպ, ապաստան ստանալու հայցով դիմել է նաև Սնոուդենը:
Հիշեցնենք, Էդուարդ Սնոուդենը հունիսի 24-ից գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ամերիկացին չի կարող հետագա երթուղի ընտրել, քանի որ հստակություն չկա որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու հեռանկարի հարցում, իսկ ֆորմալ առումով, նա չունի անձնագիր, որն անվավեր էր ճանաչվել ամերիկյան իշխանությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում