Իրավունք 11:05 10/07/2013

Հրազդանի կարգապահական գումարտակում զինծառայողներն ապրում են անբավարար պայմաններում

Թե՛ Երևանի, թե՛ մարզային գրեթե բոլոր զինվորական հաստատություններում առկա են կենցաղային խիստ անբավարար պայմաններ: Մասնավորապես, զորամասերի մեծամասնությունում չկա մշտական ջրամատակարարում, կապիտալ վերանորոգման կարիք ունեն զորամասերի սանհանգույցները, գույքը հնամաշ է և ենթակա է փոխման, անսարք վիճակում են գտնվում զուգարանները և լվացարանները, չկա լվացքատուն (թիվ N Գյումրու զորամաս), սակայն զորամասերը պատշաճ ջեռուցվում են։

Այսպիսի իրավիճակ է արձանագրել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծված Ազգային կանխարգելման մեխանիզմի մաս կազմող փորձագիտական խումբը Հայաստանի զորամասեր այցելությունների արդյունքում:

Նշենք, որ Ազգային կանխարգելման մեխանիզմն (ԱԿՄ) օժտված է լայն լիազորություններով և ունի ազատ մուտքի իրավունքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման երաշխիքներ բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են պահվել անազատության կամ սահմանափակ ազատության մեջ։ Այդպիսի վայրերում և նաև, զորամասերում արձանագրված մտահոգությունները տեղ են գտել ՄԻՊ միջանկյալ զեկույցում:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է զեկույցից, շուրջ 5 զորամասերում սպայական կազմը չի օգտվում որևէ արտոնությունից, ինչի հետևանքով դժվարանում է լուծել կենցաղային և սոցիալական խնդիրները: ԱԿՄ փորձագիտական խմբի հետ զրուցելիս շատ սպաներ պնդում էին, որ հնարավոր է լքեն բանակը, քանի որ չեն կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը: Ինչպես սպայական կազմը, այնպես էլ զինվորները, դժգոհում են հանրային տրանսպորտի միջոցներից օգտվելու հնարավորության բացակայությունից:

Զեկույցում առանձին անդրադարձ է կատարվել Հրազդանի կարգապահական գումարտակի պահման պայմաններին, որոնք այցելության արդյունքում որակվել են անբավարար: Գումարտակում գտնվում են ծառայության ընթացքում 3 ամսից մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված զինվորները: Գումարտակի շենքը, ըստ զեկույցի, հին կառույց է, որն ի սկզբանե նախատեսված է եղել որպես պահեստ: Շինությունն իր մեջ ներառում է երկու մեծ հանրակացարանային սենյակներ, որոնցից մեկում բնակվում են զինվորները: Նշված սենյակը ջեռուցվում է և օգտագործվում որպես ննջարան, դասասենյակ և այլն։ Ինչպես նկարագրվում է, սենյակը բավական մեծ է, հատակի և առաստաղի միջև բարձրությունը կազմում է 6.30 մետր, ինչի հետևանքով դժվարությամբ է ջեռուցվում, այդ իսկ պատճառով շահագործվում է երկու վառարան, որոնք ջեռուցում են փայտով: Խմբի փորձագետների այցելության պահին սենյակը լցված է եղել ծխով, ինչը դժվարացրել է շնչելը: 

Անկողնային սպիտակեղենը կեղտոտ է եղել, իսկ զինվորներին ուղղված հարցին, թե երբ է սպիտակեղենը վերջին անգամ փոխվել, պատասխանել են, որ ծխի պատճառով այն միշտ կեղտոտ է, թեև շաբաթական մեկ անգամ լվացվում է: Հանրակացարանային երկրորդ սենյակն օգտագործվում է որպես սպորտդահլիճ, չի ջեռուցվում: Նույն շինության մեջ են գտնվում նաև խոհանոցը, բաղնիքը և սանհանգույցը: Խոհանոցում, որը, դիտարկողների պնդմամբ, վերանորոգման կարիք ունի և գտնվում է ոչ սանիտարահիգիենիկ վիճակում, բավականին ցուրտ է, ճաշելու համար խիստ անհարմար: Սանհանգույցը և բաղնիքը նույնպես կապիտալ վերանորոգման կարիք ունեն, կեղտոտ են, ոչ սանիտարահիգիենիկ վիճակում: Բաղնիքում 6 ցնցուղներից աշխատում է միայն երկուսը:

Կարգապահական գումարտակը չունի կարանտինային սենյակ։ Զինվորների բնակության ընդհանուր սենյակի մի անկյունում տեղադրված է մեկ մահճակալ, որն էլ հանդիսանում է կարանտինային «բաժինը»: Նույն հանրակացարանում առանձնացված է եղել ևս մեկ երկհարկանի մահճակալ, որտեղ ապրել են համասեռականները:

Ազատազրկված զինվորներին զբոսանք չի տրամադրվում, իսկ փորձագետների հարցին, թե արդյոք զինվորներն, առհասարակ, դուրս գալի՞ս են շինությունից, աշխատակիցներից մեկը պատասխանել է, որ միայն աշխատանքների դեպքում: Փորձագետների այցելության պահին կարգապահական գումարտակում գտնվել են պատիժը կրող 30 զինվորներ, որոնցից երկուսը հոսպիտալում են եղել: Աշխատակիցները հավաստիացրել են, որ նրանք այդտեղ ապրում են նույն օրակարգով, ինչ զինվորները բանակում, միակ տարբերությունն այն է, որ փախուստից խուսափելու համար չեն տարվում մարտաշարային պարապմունքների։ 

Բացի այդ, ազատազրկված զինվորներն ունեն ամսական երկու տեսակցության իրավունք և կարող են ստանալ անսահմանափակ հանձնուք: Կարգապահական գումարտակում պատիժը կրող զինվորները հիգիենիայի պարագաները ստանում են միայն հարազատների միջոցով, իսկ հարազատներ չունեցող զինվորներին հիգիենայի պարագաներով սեփական միջոցներով ապահովում է գումարտակի ղեկավարությունը: Կարգապահական գումարտակն ունի երկու պատժախուց, որոնք, ինչպես աշխատակիցներն են ասել, ընդհանրապես չեն օգտագործվում՝ անհրաժեշտ պայմանների և ջեռուցման բացակայության պատճառով:

Ինչպես տեղեկանում ենք միջանկյալ զեկույցից, Երևանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մարզային ստորաբաժանումներ կատարած այցելությունների ընթացքում արձանագրված բողոքները և խախտումները հիմնականում վերաբերել են կալանավորներին խցից դուրս բերման, մեկուսարան բերման ենթարկվածների հաշվառման, զբոսանքի տրամադրման մատյանները պատշաճ կարգով չվարելուն, մատյաններում զննության արդյունքների գրառման համար նախատեսված հատվածը չլրացնելուն կամ ոչ ըստ համապատասխանության լրացնելուն: 

Կենցաղային պայմանները, թեև, ընդհանուր առմամբ բավարար են եղել, այնուամենայնիվ դրանց վերաբերյալ արձանագրված բողոքները հիմնականում վերաբերել են խոհանոցի և ճաշարանի վերանորոգման հրատապ անհրաժեշտությանը, ինչպես նաև սանհանգույցի անբարենպաստ վիճակի, ինչի հետևանքով լոգանքը և լվացքը կազմակերպվում են հարևան զորամասում (օրինակ՝ Արշավիրի ռազմական ոստիկանություն): Կալանավորված զինծառայողների համար նախատեսված մեկուսարանի կենցաղային պայմաններն անբավարար են, մասնավորապես` այն չունի կարանտինային ու տեսակցության համար նախատեսված սենյակներ, մեկուսարանի զբոսաբակում բացակայում է ծածկը` անձրևից պաշտպանվելու համար: Բուժակի հայտնած տեղեկատվության համաձայն` արտաքին զննությունը կատարվում է առանձին, ինչին միայն ինքն է մասնակցում, այնուհետև կազմվում է արձանագրություն առանձին մատյանում նշում անելով:

Փորձագիտական խումբը մտահոգիչ է համարել այն, որ բուժակը աշխատում է մինչև 18.00 և գիշերային հերթապահություն չունի: Ըստ աղբյուրի, ՊՆ ռազմական ոստիկանության կողմից չեն պահպանվում զինծառայողներին բերման ենթարկելու դեպքում նրանց պահելու համար օրենսդրորեն սահմանված ժամկետները: Մասնավորապես, բերման ենթարկված անձանց հաշվառման մատյաններում առկա են եղել ժամային էական խախտումներ: Եվ որպես օրինակ նշվում է, որ, թեև օրենքով նախատեսված է առավելագույնը 4 ժամ, բերման ենթարկված անձին պահել են մինչև 16 ժամ և ավելի: Մատյանները լրացված չեն եղել մինչև վերջ, նշված չի եղել, թե ուր են տեղափոխել բերման ենթարկվածին և այլն: Վերոնշյալ 16 ժամի` որպես խախտում, կապակցությամբ հիմնարկի աշխատակիցները նշել են, որ չորս ժամը բավականին քիչ է բերման ենթարկվածի մասին տեղեկատվություն ստանալու ու նրա տեղափոխման հարցը որոշելու համար (Վանաձորի Ռազմական ոստիկանություն):

Կարդացեք նաև`

«Արթիկ» ՔԿՀ-ում ջրադուլ հայտարարած դատապարտյալին գայթակղել են ջերմուկի շշերով. ՄԻՊ միջանկյալ զեկույց



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}