
Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանին նախորդ շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել էր նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Վ.Հակոբյանին մարզպետ նշանակվելու կապակցությամբ` ցանկանալով բեղմնավոր աշխատանք:
Հիշեցնենք, որ մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից հետո, ինչին օրեր անց հետևեց Ս. Խաչատրյանի հրաժարականը:
Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: