Դավիթ Հարությունյանը՝ Աուրելիա Գրիգորուիին. «Ամեն տհասի հայտարարությունը լուրջ մի ընդունեք»
ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Առավոտ»-ի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի փաստաբան, սկանդալային՝ Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյո՞ք նրան պատրաստվում եք պաշտոնանկ անել, պատասխանել է. «Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ»:
Դիտարկմանը՝ այսինքն պետք է արհամարհե՞լ՝ Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ասելու բան չունեմ, ամեն ինչ ասված է, վերջացած»: Նախագահը պատրաստվում է մեկնել Մոլդովա, ուստի մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք բարձրացնել այնտեղ Աուրելիա Գրիգորիուի հարցը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ տեղյակ չէ՝ նա կանդրադառնա՞ այդ թեմային, թե՞ ոչ: