Վերջին օրերին պարենային ապրանքների շուկայում էական թանկացումներ չեն գրանցվել. ՏՄՊՊՀ
Գազի գնի թանկացումից հետո պարենային ապրանքների շուկայում էական թանկացումներ չեն գրանցվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:
Նրա խոսքերով` հանձնաժողովը հիմնականում մոնիթորինգ է իրականացնում սոցիալական նշանակության և լայն սպառման շուկաներում, մասնավորապես, կաթնամթերքի, մսամթերքի, երշիկեղենի, մակարոնեղենի, բուսական յուղի, ձվի շուկաներում:
Գ.Սահակյանը նշեց, որ Հանձնաժողովի կողմից երեկ իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, տվյալ շուկաներում գնային որևէ փոփոխություն չկա, նույնիսկ մի քանի խանութներում որոշ ապրանքների գներ նվազել են: Մասնավորապես՝ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրության 10 հատանոց փաթեթավորմամբ ձուն 680 դրամից դարձել է 660 դրամ, «Զալատայա սեմչկա» տեսակի բուսական յուղը 830 դրամից` 815 դրամ, իսկ ռուսական արտադրության «Մակֆա» մակարոնեղենի 500 գրամանոց տուփը վաճառվում է 480 դրամով` նախկին 510 դրամի փոխարեն: Որոշակի փոփոխություններ կան նաև բրնձի և ձավարի շուկաներում. այստեղ ևս որոշ տեսակի ապրանքների գներ աննշան նվազել են:
Ինչ վերաբերում է հացի թանկացմանը, Գ.Սահակյանը նշեց, որ հացի շուկան հանձնաժողովի վերահսկողության տակ չի գտնվում, քանի որ այստեղ չկան խոշոր հացարտադրողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները