Գազալցակայաններում մոնիտորինգ է իրականացվում
Հանրապետության գազալցակայաններում երկօրյա մոնիտորինգ է իրականացվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից հետո, երբ ուժի մեջ մտավ բնական գազի նոր սակագինը, գազալցակայաններում գազը թանկացել է մոտ 20 տոկոսով, մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովի կատարած հաշվարկների արդյունքում պարզվել է, բնական գազի մեկ խմ-ն 132 դրամից 156 դրամ դառնալը գազալցակայանների վրա կունենա 5 տոկոսի ազդեցություն:
«Այս ոլորտում գերիշխողներ չկան, բայց նկատի ունենալով քաղաքացիների դժգոհությունները, մամուլի հրապարակումները, երեկ պարոն Շաբոյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երկու օրվա ուսումնասիրությունների արդյունքում, կպարզի, թե ինչքան բարձրացման մասին է խոսքը»,-ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Գ. Սահակյանի խոսքով, արդեն շաբաթվա վերջին հանձնաժողովը կունենա հստակ տվյալներ, որոնց հիման վրա կկատարավեն վերլուծություններ` պարզելու արդյոք կա չարաշահման փաստ, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները