Սյունիքի նորանշանակ մարզպետը դիմել է փախուստի
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս տված հարցազրույցում ասել էր, թե ինքն է նախագահին առաջարկել Վահե Հակոբյանի թեկնածությունը: Երեկ, կառավարության նիստից հետո, լրագրողներն այս մասին հարցրին Վահե Հակոբյանին: «Ես կարծում եմ, որ ձեր նշած հարցազրույցն իր հետ տեղի չի ունեցել, չեմ կարծում, որ դա իր խոսքերն են… Ինձ առաջարկել է հանրապետության նախագահը, կառավարության որոշումով նշանակել են մարզպետ»:
Ապա նորանշանակ մարզպետն ասաց, որ ինքը լինելու է հրապարակային ու պատասխանելու է բոլոր հարցերին, սակայն հարցազրույցի կեսից, հարցախեղդից քրտնած, դիմեց փախուստի՝ անպատասխան թողնելով բազմաթիվ հարցեր»: