Կորպորատիվ պատասխանատվությունը՝ որպես արտագաղթի դեմ պայքարի միջոց
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ որոշում է ընդունել Հայաստանում ներդնել նոր քարտային պրոդուկտ: Տվյալ քարտային պրոդուկտի գրավչությունը ոչ թե ցածր տոկոսադրույքները, կամ մարումների հետաձգումն է, այլ հաճախորդներին բարեգործական ծրագրերին մասնակցելու հնարավորության ընձեռնումը: Բանկի Խորհուրդը նախնական հավանություն է տվել նոր պրոդուկտին, ըստ որի Բանկն նոր քարտից ստացված իր եկամուտների 50%-ը փոխանցվելու է Բանկում առկա բարեգործական հիմնադրամի հաշվին:
Այսպիսով, քարտապաններն իրենց անկանխիկ գործարքներից ստացված ոչ տոկոսային եկամուտների 50%-ը կկարողանան փոխանցել բարեգործական հիմնադրամին: Այս մասին գրել է «Новое Время» թերթը:
Բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ, բանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, հավաստիացրել է, որ կիրառվելու են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործընթացը թափանցիկ և հասկանալի լինի:
Այսպես, ժողովի ժամանակ ոչ պաշտոնապես տրվեց ծրագրի մեկնարկը: Միաժամանակ, որոշում ընդունվեց, որ առաջին օգնությունը ցուցաբերվելու է կարկուտից տուժած արմավիրցիներին: Այս փուլում դեռ նախատեսված չէ, թե ինչ նպատակների են ծառայելու հավաքված գումարները, սակայն բանկի ղեկավարությունը նշում է, որ շեշտը կդրվի առաջնահերթ կարևորության հարցերի վրա: Դրանց թվում են, օրինակ` ծնելիության աճի խթանումը, արտագաղթի ծավալների նվազեցումը: