Թուրքիայում բոլոր գյուղաբնակների թիվը նվազել է ու դարձել Ստամբուլի բնակչությունից էլ քիչ
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` Թուրքիայի ագրարային տնտեսության պալատների միության (TZOB) նախագահ Շեմսի Բայրաքթարը հայտնել է, որ 2007-2012թթ. Թուրքիայի գյուղական վայրերի բնակչության թվաքանակը 22.9 միլիոնից նվազել է 20.9 միլիոնի: Հինգ տարվա ընթացքում Թուրքիայի գյուղաբնակ քաղաքացիների թիվը պակասել է երկու միլիոնով:
Բայրաքթարը նկատել է տվել, որ մինչ Թուրքիայի բնակչությունը 2007-2012թթ. աճում է 7.1 տոկոսով, 8.8 տոկոսով անկում է ապրել գյուղաբնակների թիվը: Մարդահամարի տվյալներով` ներկայիս 20.9 մլն գյուղաբնակների 57 տոկոսը ապրում է գյուղերում,. 24 տոկոսը` գյուղաքաղաքներում, 19 տոկոսը` գավառական շրջկենտրոններում:
Այսպիսով Թուրքիայի գյուղերի ողջ բնակչությունը միասին վերցրած (12 մլն) անգամ ավելի քիչ է, քան Ստամբուլ քաղաքի բնակչությունը (13.9 մլն):