Վիգեն Չալդրանյանի երազանքը չի կատարվում
«Մինչև հիմա երազում եմ այնպիսի պրոդյուսերի մասին, որն ինձ կասի զբաղվիր միայն ռեժիսուրայով, ես կբերեմ դերասաններ, գումար, սցենարիստ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման պատասխան տվեց ռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանը` պատասխանելով հարցին, թե դժվա՞ր չէ լինել նույն ֆիլմի և ռեժիսորը, և պրոդյուսերը, և խաղալ նաև նույն ֆիլմում:
Ըստ նրա, շատ է տարբեր մասնագետների կողմից լսել կարծիքներ` «լավ ֆիլմ էր, բայց դու չպետք է խաղայիր քո ֆիլմով», կամ «հիացած եմ քո խաղով»: «Իհարկե, դժվար պրոցես է, քանի որ ինքս ինձանից գողանում եմ, ռեժիսորը սնանկանում է, երբ զբաղվում է մի քանի գործերով: Կյանքն է ստիպում»,- շարունակեց նա:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երկու ծրագրերում` «Միջազգային խաղարկային մրցույթ», «Հայկական համայնապատկեր», ընդգրկված է «Ձայն լռության» ֆիլմի և ռեժիսորը, և պրոդյուսերը, և գլխավոր դերակատարը Վիգեն Չալդրանյանն է:
«Ֆիլմը միակ տեղն է, որտեղ ես լիովին մորեմերկ եմ, անսահման անկեղծ եմ: Այստեղ ես ինձ շատ լուրջ չեմ վերաբերվում, լուրջ եմ վերաբերում նյութին, խոսքին, կերպարներին: … Ինձ համար ֆիլմն այդքան կարևոր չէ, ձեր համար է կարևոր: Ինձ համար պրոցեսն է կարևոր, այդ պրոցեսն իմ կյանքն է, ես ապրում եմ դրանով»,- ասաց նա:
Ֆիլմի մասին.
Սփյուռքահայ արվեստագետի ինքնության վերահաստատման նուրբ պատմություն է` ըստ իրական փաստերի, պատահական հանդիպում «երկրորդ ես»-ի հետ, մարդու և նրա խղճի երկխոսությւուն, որից աստիճանաբար պարզվում է ճշմարտությունը: Ֆիլմը դրվագ է այն ռեժիսորի անակնկալներով լի կյանքից, որը աշխարհաքաղաքացի ամերիկահայ դառնալով` ոտք է դրել իր ստեղծագործական եռանդի և գաղափարների աղբյուր հարազատ հողին: 1988-ին հեռանալով հայրենիքից` նա որոշակի հաջողության է հասել Հոլիվուդում: Իսկ այժմ վերադառնում է իր հրեա կնոջ հետ` ֆիլմ նկարահանելու: Համապատասխան վայրեր փնտրելիս նա մի ավազահանքում պատահաբար հանդիպում է անօթևան երիտասարդ կնոջ, որն ապրում է կիսափուլ մեքենայի մեջ և ընկերացել է փողոցային շների հետ: Հանդիպումը դառնում է ճակատագրական և, հերոսի մեջ հակասություն արթնացնելով, տանում դրամատիկ կուլմինացիայի, որը առանցքային է սեփական ճշմարտությունը գտնելու ճանապարհին: Նա պետք է բարդ ընտրություն կատարի սրտի և գլխի միջև. շարժվել բանականությա՞ն, թե՞ հույզերի թելադրանքով, թողն՞ել հարմարավետ կյանքը, թե/ լիովին շրջել այդ կյանքի ուղղությունը:
Ֆիլմի գլխավոր դերակատարուհի Մարիամ Դավթյանը Ազգային կինոյի «Հայակ» մրցանակին է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: «Ես սիրում եմ իմ կերպարը, հոգեհարազատ է: Սակայն Ջիջիի նման մարդկանց համար տեղ չկա այս աշխարհում»,- ասաց Մարիամ Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում