Եթե ԲՀԿ-ն աշնանը կոալիցայի մաս չկազմի, մի շարք գործարարներ կլքեն կուսակցությունը
Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից։
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ գործարար պատգամավորներն իրենց շրջապատում հայտարարել են, թե իրենց համար շատ «դաժան» կլինի, եթե ԱԺ աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է։ Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, թե իրականում նման բան չկա։ Թերթի հետ զրույցում նախկին ՕԵԿ-ական, այսօր ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը թեմայի առնչությամբ նշել է. «Այ քեզ բան, ես պարզ ասում եմ, որ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, ու ԲՀԿ-ն քանի գոյություն ունի, ես կմնամ այդ կուսակցության մեջ։ Դե պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ես նման ձևով եմ մտածում»:
Հաջորդ հրապարակմամբ թերթը տեղեկացրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել։ Պատճառը բանկերին ունեցած պարտքերն են։ Այնուհետև մեկնաբանել է. «Ինչևէ, արդեն նկատելի է, որ ԲՀԿ-ական նախկին ու ներկա պատգամավորները հերթով սնանկանում են։ Թերևս, զարմանալի չի լինի, եթե պատգամավոր Արագած Ախոյանը ևս սնանկանա, քանի որ նա էլ մի շարք շինարարական ընկերությունների բավական պարտքեր ունի»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում