Կճոյանին գահընկեց անելու սցենարը տապալված է
Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ սրբազան Կճոյանին կարգալույծ անելու ծրագիրը տապալված է: Հոգևորականին գահընկեց անելու նպատակադիրներն ու շահագրգիռ անձիք ողջ օրը այդպես էլ չներկայացան ժամադրավայր՝ Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկ, որտեղ ըստ իրենց տարածած հաղորդագրության՝ այսօրվանից սկսած ամեն Աստծո առավոտ պիտի անցկացվեր ստորագրահավաք` մինչև երեկոյան 21:00-ն:
Ասեմ, որ ստորագրահավաքի ծրագիրը տապալված էր նախաձեռնողների բացակա լինելու, բայց ոչ գաղափարը ողջունողների իմաստով:
Այս տպավորությունն ստացա Հյուսիսային պողոտան առավոտից հսկելուց հետո, երբ ինձ կամ ոստիկաններին մոտենում էին հարցնելու՝ իսկ որտե ՞ ղ և ո ՞ ւմ մոտենանք ստորագրություն թողնելու համար:
Վաղը «հերոսները» կլինեն ժամադրավայրում, թե ոչ՝ թերևս դժվար չէ կռահել…
Իսկ ո ՞ ւմ միջամտությամբ չքվեցին «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության հավատավոր ժողովուրդը, որոնց այդքան շատ մտահոգում էր Սրբազան Կճոյանի օֆշորային սկանդալի հետ առնչվելը կամ իրենց բնութագրմամբ՝ «Սրբազանի հոգևոր աշխարհից հեռվանալն ու ներքաշվելը գողական կյանքի մեջ»:
Ինչո՞ ւ հաղորդագրություն տարածելուց ընդամենը 15 ժամ անց նրանք ետ կանգնեցին իրենց որոշումից, մանավանդ, որ վստահեցնում էին, թե իրենց կոչի տակ արդեն իսկ կա 2500-ից ավելի որոշիչ ստորագրություն:
Իսկ ովքե ՞ ր էին եկեղեցու կողքին կանգնող այս անձիք առհասարակ, որոնք փութաջանորեն գնում են աշխարհիկ բարքերը նախընտրող Սրբազանին «պատժելու» ճանապարհով…
Նկատենք, որ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» ոչինչ չասող միության անվանումն այս մեկից զատ որևէ անգամ և որևէ տեղ չի հիշատակվել ցանկացած տիպի նախաձեռնություններում, իսկ դա առնվազն հուշում է մի պարզ բան՝ միություն ասվածը ծնունդ է առել «օդնոռազվի. նպատակով և միմիայն կարճաժամկետ առաքելությամբ:
Թե ով է Հովհաննես Ղահրամանյանը… հավանաբար չարժե այս անունը որոնել համացանցում, քանի որ նա ընդամենը մեկն է ԵՊՀ այն միլիոնավորր շրջանավարտներից (բացառապես այս կենսագրությամբ է ներկայացել), ով խցկվել է այս նախաձեռնության մեջ կամ փորձում է առաջնորդել այն:
Այսօր՝ հուլիսի 12-ը պատասխանատու սկիզբ էր Կճոյանի Բենթլիից ու օֆշորային սկանդալից ազդված «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության և Հովհաննես Ղահրամանյանի նախաձեռնության համար, սակայն սպասել է պետք նաև վաղվա իրադարձություններին:
Հիշեցնեմ` կոչը, որի տակ պիտի ստորագրեին մեր համաքաղաքացիները, պահանջով ուղղված էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին. կարգալույծ անել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
Հեղինակ` Սյուզի Բադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում