ՀՅԴ-ն գործուն քայլերով կպահանջի Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը. Ստեղծվում է շարժում
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը ձեռնամուխ է եղել «Հրաչ Մուրադյան. Արդարության պահանջ» անվանումով հասարակական շարժման ստեղծմանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց: Նրա սպանությունը կատարելու կասկածանքով արդեն երկու ամսից ավել է կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Վերջինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Աղվան Վարդանյանի խոսքով, իրենց պետք չէ, որ անմեղ մարդիկ դատապարտվեն չկատարած հանցանքի համար: «Հրաչ Մուրադյանը իսկական ազատամարտիկ էր, ՏԻՄ ղեկավար, հանրային ծառայող: Նա իր ապրելակերպով իր երկրին, իր պետությանը, իր գյուղի բնակչությանը նվիրված անձնավորություն էր: Այս սպանության բացահայտումը պետք է լինի իրավապահ մարմինների անմիջական գործը», - հայտարարեց նա: Դաշնակցականը շտապեց նշել, որ այս նախաձեռնությունը կուսակցական չէ, այլ ընդգրկելու է հասարակության լայն շրջանակներ` նաև իրավապաշտպանների:
«Մենք նպատակ ունենք շարժման այս ձևաչափով հետևողականորեն պահանջել, որ իսկապես բացահայտվի այս գործը: Մեր նպատակն է նաև ներկայացնել Հրաչ Մուրադյանի կերպարը»,- տեղեկացրեց Վարդանյանը:
Կարդացեք նաև`
Պռոշյանի գյուղապետի գործ. Փաստաբանը պնդում է, որ ոստիկանապետի հայտարարությունը արդյունք չի տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան