Մինչև տարեվերջ Կենտրոնում կլինի 10 հազար կայանատեղի. Մեքենայատերերի մտահոգությունները և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի պարզաբանումները

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Երևանում ավտոկայանտեղիների նոր համակարգի ներդրումը մի շարք հարցեր ու մտահոգություններ է առաջացրել մեքենաների տերերի շրջանում:

Օրինակ, հայտնի քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի հարցեր էր շարադրել` ակնկալելով պատասխաններ:

«Ըստ նոր կարգի, Երևան քաղաքի փողոցներում կայանելու համար SMS պիտի ուղարկես որոշակի հեռախոսահամարի և այդպիսով վճարես՝ մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ օրվա համար 500 դրամ: Ինչքա՞ն և ինչպե՞ս պիտի վճարվի 3 ժամվա, 6 ժամվա համար: Եթե ես բջջ. հեռախոս չունեմ, ինչպե՞ս եմ վճարելու: Եթե իմ հիմնարկությունը չունի կայանատեղի, արդյո՞ք նա պիտի հատուցի իմ ծախսերի համար: Ի՞նչ նոր կայանատեղիներ է կառուցում քաղաքապետարանը արդեն իսկ մեր վճարած հարկերից»,-գրել էր քաղաքագետը:

Խմբագրություն զանգահարած մեկ այլ քաղաքացու համար հստակ չէին կայանման տևողության հաշվարկման վերաբերյալ մեխանիզմները:

Մեկ այլ օգտատեր գրել էր.
«1. Ո՞վ է որոշում փողոցները, գումարի չափը, վճարման ձևը:
2. Ու՞ր են գնալու գումարները:
3. Եթե կարմիր գիծը քաղաքացու տան կամ աշխատավայրի դիմաց է, ապա այդ դեպքում նա նույնպե՞ս պետք է վճարի (Սարյան փողոցում հիմնականում այդպես է):
4. Լրացուցիչ ի՞նչ ծառայություն են ստանալու վարորդը՝ այդ վճարների դիմաց»:

«Եթե, ըստ իմ հաշվարկի, կայանել եմ 4 րոպես 58 վայրկյան, այնինչ կարող է, գրպանակլպիչ սարքերը ցույց են տալիս վճարման գոտի մտցնող 5 րոպե 08 վայրկյան: Ո՞նց են կարգավորվում նման հարցերը»,-նշեց քաղաքացին:

Մտահոգություններն առավել մեծ են տաքսիստների ու այն քաղաքացիների մոտ, ովքեր աշխատանքի բերումով ստիպված են մեքենան թողնել վճարովի կանգառներում: Կան նաև մարդիկ, ովքեր դժգոհություն են հայտնել, թե նույնիսկ տանը գտնվելու ժամանակ են ստիպված մեքենան վճարովի կայանատեղիում թողել, քանի որ դրանք գտնվում են հենց իրենց շենքի մոտ:

Քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:

Պատասխանելով հարցերին, ըստ հերթականության, Հարությունյանը նշեց, որ 3 ժամ կայանելու դեպքում մեքենայի սեփականտերը պետք է վճարի «3 հատ 100 դրամ», իսկ 4 ժամից ավելի կայանելու դեպքում դա ավտոմատ կերպով հաշվարկվում է որպես մեկ օր` վճարելով 500 դրամ:

«Այդ դեպքում դուք կարող եք կայանել մինչև 24 ժամ»,-բացատրեց ընկերության տնօրենը:

Բջջային հեռախոս չունեցողները կարող են մոտենալ մոտակա տերմինալին ու դրա միջոցով է վճարում կատարում:

Հիշեցնենք, որ ավտոկայանատեղիի տուրքը վճարվում է անկանխիկ ձևով, Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն տեղեկատվական ցուցանակների վրա, այդ թվում նաև sms հաղորդագրությունների միջոցով: Միաժամանակ, վճարողների համար վճարումները մատչելի դարձնելու նպատակով ցուցանակների վրա կլինեն նաև համապատասխան նշումներ տվյալ վայրի մոտակա վճարման տարբերակների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հաշվարկման մեխանիզմներին կամ կայանման տևողության ավել գրանցելուն, ապա կազմակերպության տնօրենը վստահեցնում է, որ հաշվարկն իրականացվելու է ճշգրիտ կերպով և ոչ ի վնաս մեքենայի տիրոջ:
Վ. Հարությունյանի խոսքով, յուրաքանչյուր մեքենայի կայանման համար պարտավոր է վճարել տրանսպորտային միջոցի սեփականատերը:

«Կապ չունի ֆիզիկական անձ է, թե իրավաբանական»,-ասաց կազմակերպության: Նրա խոսքով, իրավական ակտերով  հստակ նշվում են այն տրանսպորտային միջոցները, որոնք ազատվում են տուրքի այդ տեսակից:

Ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի,
իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնությունից օգտվում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների և շտապ օգնությանավտոտրանսպորտային միջոցները` առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները միացրած լինելու դեպքում:

Անդրադառնալով դժգոհություններին, թե մարդիկ ստիպված են վճարովի հիմունքով կայանել անգամ իրենց շենքի հարևանությամբ, ապա կազմակերպության նախագահը նշեց, որ դա հանրային տարածք է, ոչ թե իրենց շենքի սեփականությունը:

«Հարցը կարգավորվում է կառավարության ու Երևանի ավագանու որոշումներով: Դրանցով հստակեցված է փողոցների ցանկը, որտեղ կարելի է կազմակերպել վճարովի ավտոկայանտեղիներ, հստակեցված են նաև փողոցների հատվածները»,-ասաց «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը, նշելով, որ տաքսի ծառայությունների համար չեն պատրաստվում բացառություններ անել:

Ընկերության նախագահն ասաց, որ մոտավոր հաշվարկներ ու ընդհանուր կանխատեսումներ ունեն, թե մեկ ավտոնակայանատեղիից օրական ինչքա՞ն գումար կարող են ստանալ, սակայն դրանց մասին նախընտրեց չխոսել:

«Նոր ծրագիր է, ոչ մեկ փորձ չունի, որ կարողանա մեկնաբանել: Շատ-շոտ մոտավոր թվեր են, միայն կանխատեսում ենք, որ Կենտրոնից օգտվողները ընտրելու են 12 հազարանոց դրույքաչափը, քանի որ դա ամենաօպտիմալ ու առավել շահավետ տարբերակն է»,-ասաց նա:

Նա բացատրեց, որ կայանատեղիի ծառայությունից օգտվելու համար պայմանագրեր չեն կնքվելու:

«Դա տեղական տուրք է, վճարվելու է քաղաքապետարանի բյուջե, պայմանագիր չի կնքվում, քաղաքապետարանը հաշիվ ապրանքագիր չի տալիս, դա տուրք է համարվում: Գումարն ամբողջությամբ վճարում ենք քաղաքապետարանի հաշվեհամարին, վերջինս նշված է տեղեկատվական ցուցանակների վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշման՝ Երևան քաղաքում 2013 թ համար սահմանվել է ավտոկայանատեղի հետևյալ դրույքաչափերը, որոնք ամբողջությամբ մուտքագրվելու են Երևանի բյուջե՝ 1 ժամվա համար՝ 100 դրամ, ընդ որում՝ ավտոկայանտեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12 հազար դրամ: Ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչև 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանտեղի տուրք չի գանձնվում:

Վ. Հարությունյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ միայն Կենտրոն վարչական շրջանում նախատեսվում է ստեղծել 10 հազար ավտոկայանատեղի, գործընթացը կշարունակվի մինչև համակարգը գործի բոլոր վարչական շրջաններում:

Նա հիշեցրեց, որ այն հատվածներում, որտեղ չկան կարմիր գծանշումներ ու համակարգեր, կարելի է կայանել անվճար:

Հիշեցնենք, որ ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություններն իրականացվում են մրցույթով ընտրված օպերատորի՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատր» ՓԲԸ կոնսորցիում խմբի կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}