The Telegraph. Թագուհի էլիզաբեթ 2-ը` յոթամյա Ջեսիկայի ընտանեկան ալբոմում
Նախօրեին Մեծ Բրիտանիայում, Բուքինգեմյան պալատում Թագադրության փառատոնի ժամանակ, տեղի է ունեցել արտառոց երևույթ: Այս մասին է գրում The Telegraph պարբերականը:
Սովորաբար նմանատիպ արարողությունների ժամանակ թույլ չի տրվում մոտենալ արքայական ընտանիքի անդամներին, լուսանկարվել կամ զրույցել: Սակայն նախօրեին յոթամյա Ջեսիկան կարողացել է խախտել այդ սովորույթը:
Աղջիկը, ով ևս եկել էր դիտելու միջոցառումը, իր ծնողների և սիրելի փափուկ խաղալիք արջուկի հետ, մոտեցել է Թագուհի էլիզաբեթ 2-ին, խնդրելով նրան լուսանկարվել իր հետ: Աղջիկը լուսանկարվելու իր խնդրանքը մեկնաբանել է ընտանեկան ալբոմը լրացնելու ցանկությամբ:
Թագուհին սիրով համաձայել է՝ չմերժելով փոքրիկի խնդրանքը:
Այնուհետև Ջեսիկան մոտեցել է նաև Ուելսի Արքայազն Չարլզին և ընտանիքի ևս մեկ անդամի ՝ նույն խնդրանքով, ովքեր ևս չեն մերժել նրան:
Այսպիսով, Ջեսիկան իր ընտանեկան ալբոմը համալրել է արքայական ընտանիքի 3 անդամների բացառիկ լուսանկարներով: