«Հանգստանալու ցանկությունը մեծ է, բայց…»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

 Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ մեր քաղաքացիները:

Երևանի փողոցներում փորձեցինք հարցում անցկացնել` պարզելու, թե որտեղ են պատրաստվում հանգստանալ երևանցիները, կամ արդյոք պատրաստվում են: Արդյունքում, հարցվածների մեծ մասը պատասխանեցին, որ հանգստի չեն մեկնելու, քանի որ հնարավորություն չունեն, երևանցիների մի մասն էլ նշեց, որ նախընտրում են հանգստանալ գյուղերում` իրենց բարեկամների մոտ, ինչը, նրանց խոսքերով, ամենաէժան տարբերակն է:

Հարցումների արդյունքում նաև պարզեցինք, որ երևանցիները հնարավորություն չունեն մեծ գումարներ ծախսել Ծաղկաձորի, Սևանի, Ջերմուկի թանկարժեք հյուրանոցներից ու հանգստյան տներից օգտվելու համար, ուստի նախընտրում եմ մեկնել Երևանին մոտ մարզեր՝ բնության գրկում գոնե մի քանի ժամով օդափոխվելու և մայրաքաղաքի կեղտ ու փոշուց ազատվելու:

Նշենք նաև, որ հարցվածների մեջ կային մարդիկ, ովքեր փորձել են այս տարի իրենց հանգիստը կազմակերպել արտերկրում, սակայն վիզայի հետ կապված ընկել են քաշքշուկների մեջ, ուստի այդ ամենից հոգնած որոշել են հանգիստը կազմակերպել կամ Վրաստանում, կամ էլ` Հայաստանի հանգստյան տներում:

Սակայն «հանգստանալու մեկնելու եք և որտեղ» հարցը, հատկապես միջին տարիքի որոշ մարդկանց նյարդայնացնում էր. «Ինչ հանգիստ, ինչ բան, որ հանգստանանք, բա մեզ ով պահի»,- ասաց 45 տարեկան Մարատը, ով ընտանիքի միակ աշխատողն է, ամսական ստանում է 130 հազար դրամ աշխատավարձ, ապրում է կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ: «Մտածում էի, որ մի օրով երեխաներին Սևան կտանեմ, բայց դա մոտավորապես 25-30 հազար դրամ կարժենա: Դրանով կոմունալ վարձերը կվճարեմ»,- նշեց Մարատը:

Մի քաղաքացի էլ սրտնեղած ասաց, որ ամբողջ կյանքում աշխատել է, սակայն երբեք չի հանգստացել: «Միշտ էլ հոգսաշատ եմ եղել, էն ժամանակ երեխաներիս, ծնողներիս հոգսն էի հոգում, հիմա էլ երեխաներիս ու թոռներս: Հազիվ հացի գումար ենք վաստակում, նման ճոխություն մեզ չենք կարող թույլ տալ»,- ասաց նա:

«Ցանկությունը մեծ է ինչ-որ տեղ գնալու, բայց հնարավորություն, գումար չկա»,- ահա այսպիսի պատասխան էր հիմնականում հնչում:

Մանկավարժ Լաուրան ինքն իրեն մխիթարում է` ասելով, որ տանն իրեն ավելի լավ է գգում: «Փորձում եմ ամառային արձակուրդներին երեխաներիս ինչ-որ տեղ ուղարկել, համեմատաբար էժան հանգստյան տներ, որպեսզի նրանք գոնե մի քիչ օդափոխվեն: Ես արդեն տարիքս առել եմ, էս կյանքից քիչ թե շատ օգտվել եմ, հիմա հերթը երեխաներինն է, ամեն ինչ անում ենք, որ տարվա մեջ մի քանի օր նրանք էլ իրենց լավ զգան»,- նշեց տիկին Լաուրան:

20-ամյա ուսանողուհի Անին ասաց, որ արդեն երկու տարի է ծնողների հետ ամռանը մեկնում է Վրաստան, սիրում է ծով և նախընտրում է հանգիստն այնտեղ անցկացնել: «Միջինը ծախսում ենք 300-400 դոլար: Շատ գոհ ենք, իրոք լիցքաթափվում ենք, իսկ այդքան գումարով չեմ կարծում, որ կարողանայինք Հայաստանում հանգստանալ: Այստեղ հյուրանոցները բավականին թանկ արժեն»,- ասաց Անին:

Քաղաքացիներից մեկն էլ, ով ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, նշեց, որ քանի տարի է մտածում է` գումար խնայել և ինչ-որ տեղ գնալ, բայց այդպես էլ չի կարողանում գումար խնայել: «Ամսվա կեսից գումար չեմ ունենում, էլ ուր մնաց խնայեմ: Ամբողջ տարին աշխատելուց հետո հազիվ երկու շաբաթ արձակուրդ են տալու, բայց չեմ կարծում, որ կհանգստանամ»,- նշեց Ռուզաննան:

Տիկին Էմման ուսուցչուհի է, ունի 35 տարվա աշխատանքային փորձ, երբեք չի հանգստացել, միշտ աշխատել է: Հիմա ընտանիքի հոգսը թեթևացել է, աղջիկներին ամուսնացրել է և որոշել են ամուսիններով գնան հանգստանալու: «Քանի որ չենք կարող արտերկիր մեկնել, ուստի որոշել ենք հանգստանալ Հայաստանում, բայց մեր երկրում ավելի թանկ է հանգիստը, քան ուրիշ երկրում: Շատ հիասթափվեցինք, երբ գների հետ ծանոթացանք, բայց ինչ արած, գոնե 5 օրով կմեկնենք Ստեփանավան»,- ասաց նա:

Նկատենք, որ հարցվածները հիմնականում ասում էին` ամառը կանցկացնեն տանը, լավագույն դեպքում` կգնան գյուղ բարեկամի տուն:

Նշենք, որ Հայաստանում հյուրանոցների թանկ լինելու հանգամանքը չեն ժխտում նաև տուրիստական գործակալությունների աշխատակիցները: «Եթե տոմսերի գինը չհաշվենք, ապա Հայաստանում ավելի թանկ է հանգիստը»,- մեզ հետ զրույցում ասաց տուր մենեջեր Անահիտը:

Նախորդող`
Գյուղաբնակների մեծ մասը հանգստի մասին անգամ չի էլ երազում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}