«Intel Express» համակարգով փոխանցումներն այժմ հասանելի են ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներին
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Intel Express» դրամական փոխանցումների միջազգային ցանցին: Ս.թ. հուլիսի 9-ից կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Intel Express» համակարգով հնարավոր է Բանկի 65 մասնաճյուղերում` Երևանում ու Հայաստանի շրջաններում:
«Intel Express» դրամական փոխանցումների միջազգային ցանցն իրականացնում է դրամական փոխանցումներ Ռուբլիով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով: Օգտվել «Intel Express» համակարգից կարելի է աշխարհի 100 երկրների 80 հազ. կետերում: Մատչելի սակագներն ու փոխանցման վրա ծախսվող մինիմալ ժամանակահատվածը դարձնում են համակարգը նախընտրելի հաճախորդների շրջանում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդմամբ, «Intel Express» դրամական փոխանցումների միջազգային ցանցն ունի մի շարք առավելություններ, որոնցից են արագ սպասարկումը, ցածր սակագները, հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության խիստ գաղտնիությունը:
Համակարգից օգտվելը բավականին հեշտ է. պետք է միայն փոխանցումը կատարելիս ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, փոխանցվող գումարը, ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու ասել փոխանցման կոդը:
Արտասահման գումար փոխանցելու միջնորդավճարը 1,4%-2,8% է և վճարվում է ուղարկողի կողմից: Լրացուցիչ միջնորդավճար ստացողից չի գանձվում:
« «Մեր խնդիրն է հաճախորդների համար ապահովել ծառայությունների բարձր որակ, վստահելիություն և առավելագույն հարմարավետություն դրամական փոխանցում կատարելիս: Մենք մշտապես աշխատում ենք վճարումների ու փոխանցումների կատարման համար անհրաժեշտ տերմինալների համակարգի ընդլայման ուղղությամբ: Բանկի քաղաքականությունն է բացարձակ ճկունությունը, հաճախորդներին ու գործընկերներին ընդառաջ գնալը»,-նշել է ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
2013թ. հունիսի 1 դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների «ՎՏԲ-Տրանսֆեր» բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու։