Ախմետով. «Շախտյորը» շատ բան է արել Մխիթարյանի համար, իսկ Մխիթարյանը շատ բան է արել «Շախտյորի» համար»
Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը թիմի բաց մարզման ժամանակ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` անդրադառնալով նաև Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխության թեմային:
«Ես հարգում եմ նրա որոշումը: «Շախտյորի» համար իրավիճակը պարզ էր: Մաթուզալեմից ու Իլսինյոյից հետո մենք նման դեպքերի համար փորձ ունենք: Պայմանագիր ունեինք, ըստ որի Հենրիխը կարող էր խզել այն 30 մլն դոլարով: Նա այդպիսի հնարավորություն ուներ: Փոխհատուցման գումարի վերաբերյալ կետ չունեինք, ինչպես Վիլլիանի ու Ֆեռնանդինյոյի պարագայում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում էր գնել նրա տրանսֆերը, պետք է թույլտվություն խնդրեր մեզանից: Իսկ եթե ուզում ես խզել, խնդրեմ, վճարիր 30 մլն դոլար և ինքդ քեզ վաճառիր թեկուզ 130 միլիոնով: Մենք հարգում ենք պայմանագիրը: Իրավունք ունեինք նշանակել այն գինը, որն անհրաժեշտ ենք համարում: Հավանաբար, նրան սկզբում ինչ-որ մեկը ճիշտ չի բացատրել: Գուցե փաստաբանը կամ մեկ այլ ուրիշը:
Ամեն դեպքում` ապրի նա, որովհետև շնորհակալություն հայտնեց թիմին, երկրպագուներին ու մարզչին: «Շախտյորը» շատ բան է արել Մխիթարյանի համար, իսկ Մխիթարյանը շատ բան է արել «Շախտյորի» համար: Մենք միայն լավը կհիշենք»,- ասել է Ախմետովը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները