Globe Spots. Հայաստանը՝ 2013 թ-ի թոփ 10 զբոսաշրջության երկրների ցանկում
Globe Spots կայքը «2013 թ-ի թոփ 10 երկրները» խորագրի ներքո ներկայացրել է զբոսաշրջիկների կողմից հետաքրքրության արժանացած երկրների ցանկը:
Կայքը զբոսաշրջիկների կողմից նախընտրած երկրները բաժանել է 3 խմբի՝ ըստ նրանց նախասիրությունների:
Հայաստանը մասնավորապես ընդգրկվել է արկածային և լեռնագնացային տուրիզմի սիրահար զբոսաշրջիկների կողմից սիրված լավագույն երկների շարքում:
Ըստ կայքի, զբոսաշրջային թոփ 10 երկրներն են՝ Պորտուգալիան, Մոզամբիկը, Հայաստանը, Ղրղզստանը, Պանաման, Ռոանդան, Կուբան, Ուկրաինիան, Մալավին և Կանադան:
Աղբյուրը Հայաստանի վերաբերյալ հատվածում նշել է, որ Հայաստանը բավականին լավ զարգացած է զոսաշրջության բնագավառում ՝ հիշատակելով, որ այն առաջին պետությունն է եղել, որն ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Ըստ Globe Spots-ի`բոլոր այն զբոսաշրջիկները, ովքեր կցանկանան բացահայտել իրենց համար պատմամշակութային կոթողներ՝ անպայման կայցելեն Հայաստան: Զբոսաշրջիկները ոչ միայն կբացահայտեն զարմանալի քանդակներ ու տեսարժան վայրեր, այլ նաև կհյուրընկալվեն մի շատ բարի ժողովրդի կողմից, որն անպայման կառաջարկի մեկ բաժակ օղի՝ լի կենացներով և բարեմաղթանքներով, ինչպես նաև խորովածի համեղ պատառներ: