90-ականներին ՀԱԿ-ը (ՀՀՇ) արդեն եղել է իշխանություն. արժե՞ դա կրկնել
Օրերս ՀԱԿ-ը մի հայտարարություն տարածեց, որում ասված էր. «ՀԱԿ-ը շարունակում է բացահայտել իշխանության հանցագործ էությունը»: Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, «Ժամանակն առաջ է գնում, սակայն ՀԱԿ-ը շարունակում է մնալ ծայրահեղական կուսակցություն և շարժվել «ինչքան վատ, այնքան` լավ» կարգախոսով:
Ուստի, որպես իշխանությանը վերահսկող և մոտիվացնող ընդդիմադիր գործոն` ՀԱԿ-ի արդյունավետության գործակիցը շարունակում է մնալ զրոյական մակարդակի վրա»: ՀԱԿ-ի անարդյունավետ գործունեության վառ օրինակներից է Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի գյուղապետ Գագիկ Վահրադյանի գործունեությունը: Վերջինս ՀԱԿ անդամ է, նախկին ՀՀՇ-ական և 2000թ-ից զբաղեցնում է Կարմրաքարի գյուղապետի պաշտոնը:
ՀԱԿ-ական գյուղապետի կառավարման 10 տարիների արդյունքում գյուղը հայտնվել է հանրապետության ամենաաղքատ գյուղերի ցանկում, իսկ Վահրադյանն էլ 10 տարվա իր «գործունեությունից» հետո պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել` որպես պատճառ նշելով արտասահմանում աշխատելու ցանկությունը: «Սա միայն մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որ ՀԱԿ-ն իրականում որևէ պատասխանատվություն չի զգում իր ընտրողների նկատմամբ: Ինչո՞ւ է ՀԱԿ-ն այսօր ձգտում իշխանության. որպեսզի իր անդամները մեկնեն արտասահման աշխատելո՞ւ. որպեսզի վերջնականապես քանդե՞ն երկիրը: Մի անգամ 90-ականներին իրենք արդեն եղել են իշխանություն, արժե՞ արդյոք դա կրկնել»,-գրում է «ГА»-ն: