Իրավունք 12:11 13/07/2013

«Մեր դեմ խաղ չկա». Կրտսեր Ղուկասյանը հիմա էլ գյումրեցիների ավտոտնակներն է «խլում»

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործով հուլիսի 9-ին կայացած դատավարության ժամանակ իր ցուցմունքում ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոլյանը, երիտասարդ տղայի հարազատներին ցավակցություն հայտնելուց հետո տվել էր անուններ, որոնք կարող են կազմակերպած լինել Կարեն Եսայանի սպանությունը:

Մասնավորապես, նա նշել էր Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի, Շեկոյի (Արտյոմ Կարապետյան, որը մահացել էր Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո) անունները ու ասել. «Ո՞վ ռիսկ ուներ էն ժամանակ դեմ գնար քաղաքապետին, ո՞վ ռիսկ ուներ. ոչ իմ տղան, ոչ էլ իմ տղայի հայրը էն էլ էդ տարածքում: Էդ տարածքն ո՞ւմ է պատկանում, իրանցը (նկատի ունի Ղուկասյաններին-հեղ.): Ով ռիսկ կաներ, տաներ էդ երեխին, ըտեղ էդպես աներ: Հավանական անունները կանգնում էին Սպարտակ Ղուկասյանի վրա, Շեկոյի վրա: Գուցե երրորդ կա, գուցե չորրորդ կա» («ԳԱԼԱ»-ի տեսանյութը):

Հիշեցնենք` Կարեն Եսայանը սպանվել էր ապրիլի 12-ին: Նրա դին հայտնաբերել էին «Սև Ղուլ» կոչվող տարածքում, որը պատկանում է Ղուկասյանների ընտանիքին: Այս գործով մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: 

Եսայանի սպանությանը Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցության մասին դատարանում Նիկոլյանի հայտարարությունը շատ գյումրեցիների շրջանում ոգևորության մեծ ալիք է բարձրացրել: «Ղուրբան էղնինք էդ աղջկան, որ ռիսկ արեց ու ըդպես խոսաց, ինքը մեր Գյումրու առաջին տիկինը դարձավ, ըտենց բան ոչ մեկ չէր արել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բնակիչ կանանցից մեկը, ով, անհանգստանալով իր անվտանգության համար, հրաժարվեց ներկայանալ: 
Տիկին Անահիտը նաև դատարանում ասել էր, որ Կարենի սպանության մասին լուրը լսելիս իրենք կարծել են, որ դա Գյումրիի Տեքստիլ թաղամասում «օրը ցերեկով ավտոմատներով կազմակերպված դուետի շարունակությունն է»:

«Երբ մեզ հրավիրեցին ոստիկանություն ու սկզբում ասացին, թե Վարդան Ղուկասյանի աղջկան են սպանել, հետո ասացին փեսացուին, մենք մտածեցինք, որ հենց այդ կռվի շարունակությունն է: Բայց ինձ պատմել են, որ Սպարտակը ասել է, թե` չէ պապա` չպիտի տանք քրոջս դրանց, իսկ Վարդան Ղուկասյանն էլ, աչքի առջև ունենալով եղբոր` Գևորգ Ղուկասյանի դստեր` Անիի ինքնասպանությունը, ասել է`պիտի տանք: Անին ինքնասպան եղավ, որովհետև սիրում էր մի տղայի, որին վերացրեցին Սպարտակի գլխավարությամբ» , -հայտարարել է Անահիտ Նիկլոյանը` հիմնվելով որդու և հոր միջև վեճին ներկա գտնված մի մարդու պատմության վրա:

Հատկանշական է, որ Անահիտ Նիկոլյանը դատարան ներկայացել էր ձեռնափայտով ու ոտքերի վիրահատությունից հետո, սակայն որպես վկա կանչվող Վարդան Ղուկասյանն ու նրա դուստրը` Մանյա Ղուկասյանը համառորեն չեն ներկայանում նիստին: Հուլիսի 16-ին շարունակվող դատական նիստում ցուցմունք տալու հերթը նրանցն է. դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել, բայց այն չէր իրականացվել:

Գյումրեցին, որը մեզ հետ զրույցում ներկայացնում էր Ղուկասյանների «շնորհիվ» հայրաքաղաքում տիրող վախի մթնոլորտի մասին, նկատեց, որ Անահիտ Նիկոլյանը ամենափոքր մասն է դատարանում ներկայացրել այն ամենի, ինչ կատարվել է իրենց «երկրում», Սպարտակ ու Վարդան Ղուկասյանների կողմից:

Նա մասնավորապես, հիշեց Ղուկասյաններին պատկանող «Օազիս» սրճարանում աշխատող ջութակահարի սպանությունը, երբ Սպարտակ Ղուկասյանն ու իր շրջապատը խնդրել են իրենց համար ջութակ նվագել, սակայն ջութակահարը «համարձակվել է» մերժել ու հետո սպանել են: Հիշեց նաև «Դուետ» սրճարանում Մայիսիկ անունով մի երիտասարդի սպանությունը, որի համար Ղուկասյանի փոխարեն «նստել է գյումրեցի Պիշը»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև 2007-ի մայիսի 20-ի աղմկահարույց փոխհրաձգության մասին, որը տեղի էր ունեցել օրը ցերեկով, Գյումրու նախկին քաղաքապետի որդու անմիջական մասնակցությամբ ու որի արդյունքում մի ծեր կին` 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը, ձեռքից վնասվածք էր ստացել («Երկիր Մեդիա»-ի տեսանյութը):

Գյումրեցիների համար, մեր զրուցակցի խոսքով, մինչև հիմա չբացահայտված ու խորհրդավոր է համարվում փոքրիկ երեխայի (12-ամյա Ռոբերտ Սիմոնյան) մահը, որի մասին լուրը հաջորդել էր Գյումրիում Սպարտակ Ղուկասյանի ու «իրա թայֆի» կողմից վերը նշված փոխհրաձգության դեպքին: Հիշեցնենք, որ երեխայի դին հայտնաբերվեց փոքրիկ չբնակեցված տնակում և դրանից հետո հայտարարվեց, որ երեխան մահացել է նռնակի պայթյունից: «Հայտարարին, թե նռնակ է պայթել, բայց ոչ մի նռնակ էլ չէր պայթել, էդոր պայթած ըլներ, կվնասվեին նաև էդ փոքր տնակի ապակիները, բայց բան չէր էղել: Էդ գործն էլ կարճվեց ու Վարդանիկն ու տղեն մնացին անպատիժ», -ասաց մեր զրուցակիցը:

Ղուկասյաններին պատկանող Գյումրիի «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանությունը, որն ուղեկցվել էր կրակոցներով, Սպարտակ Ղուկասյանի հերթական «քաջագործությունն» է եղել, որի մասին անգամ իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրություններում էր նշվում: Ոստիկանությունը հաղորդել էր,որ 2012 թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա ևՌուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Նախաքննության ունեցած տվյալներով՝ վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը իրենց ընկերների հետ: Փաստի առթիվ օգոստոսի27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: Խուզարկություններ էին կատարվելՎարդան Ղուկասյանին պատկանող օբյեկտներում՝ «Օազիս»-ում, «Հրաշքների աշխարհում», «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում:

Այս ու դեռ չհիշատակված բազմաթիվ հանցագործություններից հետո էլ, ինչպես փոխանցում է մեր զրուցակիցը, Սպարտակ Ղուկասյանն ազատության մեջ է և նոր սպառնալիքներ է տարածում քաղաքում: Եթե հոր քաղաքապետ լինելու տարիներին նա իրենց՝ «Սլաբոդկա» կոչվող թաղամասում բնակիչներին ստիպելով, «մի երկու քոռ կոպեկ տալով» ու բնակֆոնդից բնակարաններ հատկացնելով գնել է թաղամասի տները, ապա այժմ հերթը մարդկանց ավտոտնակներինն է: «Թաղի բնակիչներին, ովքեր գառաժներ ունեն շանտաժի ու պարտադրանքի միջոցով քանդել ա տալիս դրանք: Կհայտարարե, թե ում ուզում եք, բողոքեք, դիմեք, մեր դեմ խաղ չկա: Մարդիկ էլ շվարած են, չգիտեն` ինչ անեն: Մեր երկրում արդեն սովորական բան է դարձել, որ Սպոն կկրակե, հիմա էլ մարդկանց ունեցածն ա խլում», -նշեց մեր զրուցակից կինը:

Ընդհանրապես, նրա խոսքով, նման իրավիճակը Գյումրում ամենաթողության ու անպատժելիության հետևանք է: «Մինչև հիմա հանցագործությունների, կրակոցների ու ծեծուջարդի համար որ պատժվեր, էս օրին չէր հասնի գյումրեցու վիճակը», -նշեց մեր զրուցակիցը:

Նախորդող՝ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին. Հայտարարել է ամբաստանյալի մայրը

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}